ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Փետրվարի 19, 2021

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության և դիմած անձին վերապատրաստման կարգի» պահանջներին համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն`

  1. համապատասխան ուսումնական տարածք,
  2. համապատասխան մասնագետներ,
  3. մշակված 90-110 ժամյա վերապատրաստման ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները,
  4. վերապատրաստման ծրագրին և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 38-Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,
  5. վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա և ուսումնամեթոդական գրականություն:

6. Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  1. պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
  2. սույն հայտարարության 3-րդ և 4-րդ կետերում նշված ծրագիրն ու թեմատիկ պլանը,
  3. տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
  4. հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
  5. վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,
  6. տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
  7. 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2021թ. մարտի 22-ը ներառյալ, ժամը 10.00-ից 17.00-ը (ընդմիջում` 12.45-14.00) դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով www.escs.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:
Հասցեն` Երևան, Վ. Սարգսյան 3, 5-րդ հարկ, 502 սենյակ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…