Այս տարի «Կենգուրու 2021» մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին՝ առցանց: Մրցույթի գրանցման հարթակն արդեն բաց է: Անհրաժեշտ է մուտք գործել https://test.contests.am/hy կայք, սեղմել «Գրանցվել» կոճակը, ընտրել համապատասխան տողը և լրացնել դաշտերը։
Մասնակցության համար վճարումը հնարավոր է կատարել «Telcell» ընկերության Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ առանց կտրոն ներկայացնելու անհրաժեշտության։
Տվյալները, հատկապես՝ էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը, պետք է լրացնել առանց վրիպակների: Գրանցումը հաստատվելու է գրանցված հեռախոսահամարից: Կարևոր է պահպանել գրանցման էլ․ հասցեն և գաղտնաբառը:
Գրանցման վերջնաժամկետն է մարտի 17-ը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն