ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ

Մարտի 18, 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ մանկական հիմնադրամի հետ համատեղ ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող դպրոցների ընտրության մրցույթ։ Մրցույթը անցկացվում է բաց ձևաչափով և հասանելի է բոլոր ցանկացող  հանրակրթական դպրոցներին։  

 

Մրցույթը հաղթահարած դպրոցներում՝

  • Կընտրվի առնվազն մեկ մենթոր ուսուցիչ / մասնագետ,
  • Կիրականացվի մենթորի Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացում,
  • Վերապատրաստումից հետո մենթորը կառաջնորդի իր դպրոցի ուսուցիչների էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացումը։

 

Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացը արդյունավետ ավարտած դպրոցների ուսուցիչները հնարավորություն կունենան դասավանդել ուսուցչի կարիք ունեցող դպրոցների աշակերտներին՝ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգի 7-րդ կետին համապատասխան։

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ անցնելով հետևյալ հղումով https://newsurvey.armedu.am/index.php?r=survey/index&sid=612732&lang=en  ։ Դիմում-հայտը լրացնելիս անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը՝

  • Մոտիվացիոն նամակ  1-ից 2 էջ /նամակում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին՝  (i) ինչու՞ եք ցանկանում մասնակցել ծրագրին, (ii) էլեկտրոնային ուսուցման ի՞նչ փորձառություն և կարողություն ունի դպրոցը, (iii)  ինչպե՞ս է տարբերվում էլեկտրոնային ուսուցման մեթոդաբանությունը, (iv) ինչպե՞ս է էլեկտրոնային ուսուցումը փոխում ուսումնառությունը և այլն/ 
  • Տեղեկատվություն  դպրոցի տեխնիկական հագեցվածության մասին
  • Ուսուցչի/ուսուցիչների ինքնակենսագրությունները  (CV) /առկայության դեպքում կցել էլեկտրոնային դասավանդման փորձառությունը հաստատող նյութեր՝ հավաստագիր, տեսադասի և վեբինարի հղում, նյութ և այլն/,   որոնք դասավանդելու են բացակայող առարկաները /առարկաների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://docs.google.com/document/d/1ZX3oNafYpV4JFlliNqcwpeN8qvg8S9c4IhyfWgGwVs8/edit /  

Դիմում-հայտը սահուն լրացնելու համար վերոնշյալ տեղեկատվությունը խնդրում ենք պատրաստել նախապես /մոտիվացիոն նամակ, տեղեկատվություն տեխնիկական հագեցվածության մասին, ուսուցիչների ինքնակենսագրությունները/։ 

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 1-ն է։

Մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո կկազմակերպվի այց մրցույթի  1-ին փուլը հաղթահարած դպրոցներ՝ ներկայացված կարողություններին տեղում ծանոթանալու համար։  

Հարցերի դեպքում խնդրում ենք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին info@e-school.am կամ զանգահարել 00374 10 57 84 55 /ներքին համար 301/ :    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)