ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պատմության և հասարակագիտության ուսուցիչների համար «Պարադիգմա» կրթական հիմնադրամը մեկնարկում է «Կենդանի պատմություն» ծրագիրը։

Մարտի 18, 2021

Ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի իր կողմից և «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկության աջակցությամբ մշակած «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը։ Գիրքը ներկայացնում է «պատմական ակտիվ մտածողության» տեսությունը, դրանից բխող մի քանի տասնյակ ուսումնական ռազմավարություններ։ Բոլոր ռազմավարությունները մասնավորեցված են դպրոցական ծրագրում ներառված հայոց պատմության համատեքստին և դասակարգված են ըստ պատմական ակտիվ մտածողության հմտությունների։

Ռազմավարությունների կիրառումը դասարանում կօգնի սովորողին սեփական փորձով հասկանալ, թե ինչպես է ստեղծվում պատմական գիտելիքը, ինչ է պատճառն ու հետևանքը, փոփոխությունն ու շարունակականությունը, հասկանալ, թե ինչպես է որոշվում իրադարձության կամ դերակատարի կարևորությունը, ինչ է պատմական հեռանկարը, էթիկական ինչպիսի հարցեր են առաջանում պատմություն ուսումնասիրելիս։ Գիրքը կօգնի անցյալի դիտարկումը վերածել ոգևորիչ և ակտիվ մտածողական գործընթացի, իսկ վերջնարդյունքում հասնել ավելի խոր ճանաչման։ Սովորողերը կկարողանան

 

Ի հավելումն գրքի նվիրաբերման, ծրագրում ընդգրկված ուսուցիչներին կտրվի հնարավորություն՝

· Մասնակցել սովորողների ակտիվ մտածողության հմտությունների զարգացման ներկայացում-աշխատարանի

· Ստանալ գրքում ներկայացված ռազմավարությունների փորձարկման համատեղ պլանավորման խորհրդատվություն

· Մասնակցել պատմության ուսուցման վերաբերյալ հետազոտության

· Տարածել իրենց փորձառությունն այլ ուսուցիչների հետ և դառնալ պատմական ակտիվ մտածողության ուսուցիչ-առաջնորդ։

Ծրագրին մասնակցելու համար պատմության և հասարակագիտության ուսուցիչները պետք է անցնեն ընտրության փուլ՝ լրացնելով սույն հղումով https://forms.gle/jinyDA5YqpH7cB7T8 հայտադիմումը մինչև ս.թ. մարտի 31-ը, 24:00։

Հարցերի համար գրել՝ info@paradigma.foundation հասցեին։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)