ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների եվ դասընթացների ցանկում ընդգրկվելու վերաբերյալ

Ապրիլի 02, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները ցանկում ընդգրկելու համար:

Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված՝ «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման» կարգի դրույթների:

Հաստատության` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և կազմակերպությունների երաշխավորված դասընթացների ընտրությունն իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը 3 տարով երաշխավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Կազմակերպությունը և դասընթացը ցանկում ընդգրկվում են սույն կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաղադրիչի մասով։

Կազմակերպությունը վերապատրաստում է իրականացնելու՝ համաձայն «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի 1162-Ա/2 հրամանով սահմանված պահանջների:

Ցանկում կազմակերպությունը և դասընթացը ընդգրկելու համար ներկայացվող չափանիշները

1. Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող`
1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ,
2) կրթության ոլորտի վերապատրաստումների փորձ ունեցող մասնագետներով համալրված հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

2. Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած Կազմակերպությունը պետք է ունենա`
1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
2) վերապատրաստումը հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և առկա և հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրային ապահովում,
3) ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, ՏՀՏ միջոցներ, սարքավորումներ,
4) վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն`
ա. համապատասխան բարձրագույն մասնագիտական (առարկայական) կրթություն և վերջին 5 տարում՝ առնվազն 2 տարվա ընթացքում վերապատրաստումների մասնակցության փորձ` ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,
բ. գիտելիքներ և հմտություններ` ուսուցչի առանցքային կարողունակությունների, մանկավարժության տեսության և պրակտիկայի արդի զարգացումների, այդ թվում՝ տեխնոլոգիաների՝ մանկավարժության մեջ կիրառության, ներառականության ապահովման ուղղությամբ, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական, բովանդակային, տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:

3. Կազմակերպությունը պետք է կարողանա՝
1) ապահովել ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը,
2) ապահովել վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքների պլանավորումը, իրականացումը և դասընթացի յուրացման արդյունքների գնահատումը,
3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմել և Նախարարություն ներկայացնել ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:

4. Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել ցանկում, եթե`
1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմավորման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,
2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:

5. Կազմակերպության համապատասխանությունը ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող չափանիշներին` գնահատվում է Նախարարության կողմից` ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված՝ «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման» կարգի 2-րդ և 3-րդ գլուխների համաձայն:

6. Ցանկում կարող են ընդգրկվել դասընթացներ, որոնք՝
1) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պետական կամ ոչ պետական ուսումնական հաստատության կողմից,
2) համապատասխանում են ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կամ դրա բաղադրիչի բովանդակությանը:

Վերապատրաստում իրականացնել ցանկացող կազմակերպությունը ներկայացնում է Նախարարության կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն սույն կարգի հավելվածի Ձև 1-ի, որը ներառում է`

1) Դիմում,
2) Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում` ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր),
4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք (CV /ՍիՎի/), որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկություններ սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,
5) Կազմակերպության` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
6) տվյալներ` ուսումնական կահույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնադիտողական պարագաներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով Կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,
7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,
8) Նախարարության կողմից հաստատված ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան մշակված` 80-110-ժամյա վերապատրաստման ծրագիր և դրան կից ուսումնաթեմատիկ պլան՝ համաձայն սույն կարգի հավելվածի Ձև 2-ի, որը պետք է ներառի ներկայացված ծրագրի թեմատիկ բովանդակային բաղադրիչների բաշխումը` ըստ ժամերի: Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաղադրիչի համար, ապա ուսումնաթեմատիկ պլանում և վերապատրաստման ծրագրում արտացոլվում է միայն տվյալ բաղադրիչը կամ բաղադրիչները՝ համապատասխան ժամաքանակով։

Վերապատրաստման համար դասընթացը երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության պետական կամ ոչ պետական ուսումնական հաստատությունը ներկայացնում է Նախարարության կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն սույն կարգի հավելվածի Ձև 5-ի, որը ներառում է՝

1) Նախարարության կողմից հաստատված՝ ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին կամ դրանց մի մասին դասընթացի համապատասխանության հիմնավորում։
2) Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն)։
3) Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել secretariat@escs.am հասցեով, 2021 թվականի ապրիլի 5-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից (անհրաժեշտության դեպքում ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հասցեն՝ Երևան, Վ. Սարգսյան 3)՝ նախօրոք լրացնելով և դիմումին կցելով www.escs.am կայքում տեղադրված և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն կարգով սահմանված՝ վերապատրաստման պայմանների և չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագիր պարունակող ձևաթղթերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…