ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսման հրավեր-ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա

Ապրիլի 07, 2021

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ (МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2021/2022 թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում:

2021/2022 թթ. ուսումնական տարվա համար Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և 2 մագիստրոսական ծրագրերի դիմելու հնարավորությամբ: Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից:

Դիվանագիտական ակադեմիան առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

Բակալավրիատ

  1. Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք (քննական առարկաներ՝ ռուսերեն /բանավոր և գրավոր/ , օտար լեզու /բանավոր և գրավոր/, պատմություն /գրավոր/),
  2. Համաշխարհային տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /բանավոր և գրավոր/, օտար լեզու /բանավոր և գրավոր/, մաթեմատիկա /գրավոր/),

Մագիստրատուրա

  1. Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/)
  2. Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/),
  3. Իրավագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/ , մասնագիտական առարկա /գրավոր/),
  4. Մենեջմենթ (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր/, օտար լեզու /գրավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/),

Ասպիրանտուրա

  1. Պատմություն և հնագիտություն,
  2. Տնտեսագիտություն,
  3. Իրավագիտություն,
  4. Քաղաքագիտություն և տարածաշրջանագիտություն:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն (ՄՄՀՊԻ) առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

  1. Միջազգային հարաբերություններ (բակալավրիատ/մագիստրատուրա)
  2. Տարածաշրջանագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
  3. Տնտեսագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
  4. Իրավագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
  5. Ժուռնալիստիկա (բակալավրիատ/մագիստրատուրա)
  6. Գովազդ և հանրային կապեր (բակալավրիատ/մագիստրատուրա)
  7. Քաղաքագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
  8. Պետական և համայնքային կառավարում (բակալավրիատ/մագիստրատուրա)
  9. Առևտրային գործ (բակալավրիատ/մագիստրատուրա)
  10. Ֆինանսներ և վարկ (մագիստրատուրա)
  11. Մանկավարժական կրթություն (մագիստրատուրա)
  12. Լեզվաբանություն (մագիստրատուրա)
  13. Հասարակագիտություն (մագիստրատուրա)

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն (ՄՄՀՊԻ) բակալավրի ծրագրերին դիմողները պարտավոր են հանձնել ընդունելության քննություններ ռուսերեն և օտար լեզուներից, իսկ տնտեսագիտական ուղղությունը ընտրած թեկնածուները պետք է տիրապետեն մաթեմատիկական գիտելիքների: Մագիստրատուրայի դեպքում դիմորդները հանձնում են քննություն օտար լեզվից և մասնագիտական առարկայից:

Վերը նշված ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունները կանցկացվեն հեռավար ձևաչափով:

ՀՀ-ին հատկացված քվոտաներով ուսումը վերոնշյալ ԲՈՒՀ-երում անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը՝ տեղերի առկայության պարագայում, նույնպես վճարովի է:

Վերը նշված ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերին դիմելու համար ՀՀ ԱԳՆ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2021 թ. ապրիլի 20-ը:

ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․

  • դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով,
  • անձնագրի պատճենը,
  • ատեստատի պատճենը (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճենը (մագիստրատուրայի դեպքում)՝ ներառյալ ներդիրները,
  • արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,
  • ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,
  • 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել secretariat1@mfa.am էլ. հասցեին: Այլ մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ ԱԳՆ՝ +37460-620-312 հեռախոսահամարով:

Ուշադրություն!!!

Ռուսաստանի Դաշնությունում՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների պատճառով ընդունելության քննությունների ժամկետները, ինչպես նաև դրանց անցկացման ձևաչափը կարող են ենթարկվել փոփոխությունների:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)