ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դռների օր՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի օտարերկրյա դիմորդների համար

Մայիսի 06, 2021

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի է հետևյալ լեզուներով. ռուսերենով՝ https://openday.msu.ru/ru, անգլերենով՝ https://openday.msu.ru/en և չինարենով՝ https://openday.msu.ru/ch:

Բաց դռների օրը ելույթ կունենա Մոսկվայի պետական ​​համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ.Ա. Սադովնիչին, ինչպես նաև կիրականացվեն տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների համար՝ 2021 թ.-ի ընդունելության առանձնահատկությունների վերաբերյալ, և առցանց խորհրդատվություն ընդունող հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Բաց դռների օրը նախատեսվում են նաև ընթացիկ կրթական ծրագրերի ներկայացում և Մոսկվայի պետական ​​համալսարանի կրթական և գիտական ​​շենքերի վիրտուալ շրջայցեր:

Առցանց Բաց դռների օրվա, ինչպես նաև օտարերկրյա դիմորդների ընդունելության վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն