ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային տնտեսագիտական ամենամյա օլիմպիադա (IEO)

Հունիսի 18, 2021

Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայի (IEO) կազմկոմիտեն հայաստանյան թիմին հրավիրում է մասնակցելու 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը կայանալիք օլիմպիադային:

Միջազգային տնտեսագիտական ​​օլիմպիադան ամենամյա մրցույթ է՝ նախատեսված միջնակարգ դպրոցի մակարդակի աշակերտների համար:

Մրցույթը բաղկացած է երեք մասից՝ տնտեսագիտություն, ֆինանսական գրագիտություն և գործարարություն: Լավագույն անհատ մասնակիցները և թիմերը կստանան մրցանակներ:

2020 թվականին 40 երկիր արդեն միացել է IEO-ին, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրազիլիան, Իսպանիան և այլ առաջատար երկրներ: IEO-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մրցանակակիր Էրիկ Մասկինն է:

IEO-ի անունից օլիմպիադայի հայաստանյան մասնակիցներին ընտրելու իրավունքը վերապահվել է Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցին` British International School of Artmenia:

Հավելյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի բրիտանական միջազգային դպրոց (հասցե` Երևան 0033, Հայաստան, Բաղրամյան 67/1, հեռ.՝ (+374) 43 509 709, էլ. փոստ` info@bis.am, կայք` https://bis.am/hy/home_am/):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…