ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երկրագիտության բնագավառում նոր նախագծերի մրցույթ

Հուլիսի 13, 2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկրագիտության միջազգային ծրագիրը հայտարարում է երկրագիտության բնագավառում նոր նախագծերի ընդունման մրցույթ: Նախագծերը պետք է լինեն բազմամասնագիտական և ներառեն ներքոնշյալ գիտական տիրույթներից առնվազն մեկը՝

1. աշխարհագրական վտանգներ,
2. բնական ռեսուրսներ,
3. գեոդինամիկա,
4. հիդրոերկրաբանություն,
5. գլոբալ փոփոխություն,
6. աշխարհագրական ժառանգություն Կայուն զարգացման նպատակների համար:

Նախագիծը կարող է ներկայացնել անհատ գիտնականը կամ գիտնականների խումբը: Դիմելու վերջնաժամկետն է 2021 թ. սեպտեմբերի 15-ը: Մրցույթի անցկացման մանրամասները և հայտադիմումի ձևը՝ կից :

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն