ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտելիքի օրը Գիտավանում

Օգոստոսի 30, 2021

Սեպտեմբերի 1, 17:30- 20:30

Ալիխանյան ազգային գիտական լաբորատորիա, ֆիզիկայի գիտավան, Երևան

Մասնակցության հրավեր

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Ֆիզիկայի գիտավանի բնակիչները և «Գիտուժ» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 17:30-ին կազմակերպում են «Գիտելիքի օրը Գիտավանում» ճանաչողական, կրթական, տոնական միջոցառումը։

Այդ օրը ֆիզիկայի գիտավանում՝ Արտեմ Ալիխանյանի կիսանդրուն և գիտական լաբորատորիային հարող տարածքում, կանցկացվեն հետաքրքրիր գիտափորձեր, շախմատի առաջնություն, թվային և սեղանի խաղեր, վարպետության դասեր, ձեռագործի և կավագործության սեմինարներ․ օրը կավարտվի տոնական համերգով, որին մասնակցելու են «Տիեզերք», «Ցայգ» խմբերն ու «Լավ էլի» խմբի մեներգիչ Մհեր Մանուկյանը։

Միջոցառման նպատակն է սեպտեմբերի 1-ին երեխաներին ու ծնողներին հնարավորություն տալ գիտական միջավայրում նշելու Գիտելիքի օրը, ծանոթանալ Երևանի ֆիզիկայի գիտավանի յուրօրինակ միջավայրին, Ալիխանյանի անվան լաբորատորիայի հարուստ ժառանգությանը․․․

Նախաձեռնությանը միացել են Հայաստանի շախմատի ակադեմիան, Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ռուս-Հայկական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը, ԱՅԲ դպրոցը, այլ կազմակերպություններ ու անհատներ։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)