ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսման հրավեր՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջում

Սեպտեմբերի 03, 2021

Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։

Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերենի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 (ընթերցանություն՝ 18 միավոր, լսելու կարողություն՝ 17 միավոր, գրելու կարողություն՝ 17 միավոր, խոսելու կարողություն՝ 20 միավոր) կամ IELTS 6.5 կամ CAE (А or B) աշխատակիցների համար։

Կրթաթոշակային տեղն առաջարկվում է հետևյալ վեց ուղղություններով՝

  • MBA in General Management,
  • MBA in Marketing,
  • MBA in Finance,
  • MBA in Logistics and Supply Chain Managment,
  • MBA in Healthcare Management,
  • ΜΒΑ in Human Resource Management:

Ուսումնառությունը կարող է կազմակերպվել երկու եղանակով՝ առկա ձևաչափով և 3 ուսումնական այց (Executive mode) կամ առցանց ուսուցում և 3 ուսումնական այց (Executive mode blended): Ուսումնառության ընթացքում ուսուցողական այցերը կազմակերպվում են դեպի Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Հունաստան:

Ուսման վարձը հոգում է համալսարանի ղեկավարությունը, իսկ այցերի հետ կապված բոլոր ծախսերը՝ մասնակիցը:

Նախարարությունը կարող է ներկայացնել տասը թեկնածություն: Վերջնական ընտրությունը կատարելու է համալսարանի ղեկավարությունը՝ հաշվի առնելով ինչպես առաջադիմությունը, այնպես էլ հետևյալ չափանիշները՝

  1. Մասնագիտական փորձ (մասնագիտական և կառավարչական փորձ)։
  2. Ակադեմիական որակավորումներ (հավատարմագրված բուհի բակալավրի աստիճան կամ այլ բարձրագույն կրթության աստիճան՝ համապատասխան առաջադիմությամբ)։
  3. Այլ չափանիշներ (նպատակասլացություն, ծրագրում բավարար ժամանակ և ջանք ներդնելու պատրաստակամություն, կարողություն, հանրային և մասնագիտական պատրաստակամություն, ինչպես նաև գործատուի աջակցություն):

Ցանկացողները մինչև հոկտեմբերի 1-ը ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիմում (հայտաձևը կցվում է), անձնագրի, դիպլոմի և լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթերի պատճենները, երաշխավորական նամակ, մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրություն (անգլերենով):

Համալսարանի և ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ york.citycollege.eu/mba_am կայքից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)