ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսման հրավեր՝ «Մետաքսի ճանապարհ» միջազգային համալսարանում սովորելու համար

Սեպտեմբերի 13, 2021

«Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանը (քՍամարղանդ, Ուզբեկստան) հայտարարել է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի համար հատկացված կրթական դրամաշնորհների մրցույթ։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման համար անհրաժեշտ է դիմել «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարան, իսկ փաստաթղթերի պատճեններն ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարություն ներկայացնելու համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն