ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Այբ» հիբրիդային կրթություն. գերազանցություն յուրաքանչյուրի համար, ամենուրեք

Սեպտեմբերի 24, 2021

«Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան Բակալավրիատ» (ԱԲ) ծրագրի վրա։ Այն նախագծային կրթություն է։

Ո՞ւմ համար է ծրագիրը

«Այբ» հիբրիդային կրթությունը նախագծված է Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանցիների համար։

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն ավագ դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն է, նրանց մոտ գործնական մտածողության, հետազոտական և վերլուծական հմտությունների ձևավորումն ու զարգացումը, երկրին նվիրված, սեփական ինքնությանն ու արժեքներին հաղորդակից երիտասարդների համայնքի ձևավորումը։

Ծրագրի տևողությունը

Կրթական ծրագրի տևողությունը 18 ամիս է։ Ծրագիրը մեկնարկում է 2021 թվականի նոյեմբերի 1-ից և ավարտվելու է 2023-ի մայիսին։

Ծրագրի սկզբունքը

«Այբ» հիբրիդային կրթության սկզբունքը գործնական աշխատանքով գիտելիքներ յուրացնելն է։  

Աշակերտի շաբաթական զբաղվածությունը՝

Շաբաթական մինչև 10 ժամ։

Կրթական ծրագրի առավելությունները՝

  •  Իրական խնդիրների լուծում

  • Տարբեր առարկաներից գիտելիքների համադրված կիրառում

  • «Փափուկ» հմտությունների զարգացում՝ թիմային աշխատանքի միջոցով

  • Նախագծի ուղղությունից կախված՝ մեկ մասնագիտական առարկայի խորացված ուսուցում

  • Ապագա մասնագիտությունն ընտրելու փորձադաշտ

  • Քաղաքացիական ակտիվության և հասարակական կյանքին մասնակցության խթանում։

 Ծրագրի ձևաչափը

«Այբ» հիբրիդային կրթությունն անցկացվելու է մեծամասամբ առցանց։ Կրթությունն ամբողջովին անվճար է։ Նախատեսվում է ընտրել մինչև 120 մասնակցի։ Մասնակիցներից կկազմվեն նախագծային թիմեր։ Յուրաքանչյուր թիմ կունենա մեկ ղեկավար, որը կուղղորդի և կաջակցի թիմին նախագծի ամբողջ ընթացքում: 

 Ծրագրի բաղադրիչները

  • Բնագիտամաթեմատիկական ոլորտում կիրառական կամ հետազոտական նախագծի իրականացում՝ թիմերով

  • Աշակերտի ընտրությամբ նշված առարկաներից մեկից առարկայական դասընթաց՝ միջազգային ճանաչում ունեցող քննությունն հանձնելու հնարավորությամբ (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ՏՀՏ)

  • «Ստեղծարար մտածողություն, նախագծերի կառավարում և հետազոտական հմտություններ» դասընթաց,

  • Դասախոսություն-հանդիպումներ հեղինակավոր խոսնակների հետ

  • «Ինքնություն և արժեքներ» դասընթաց

  • Մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ, այցեր

  • Համայնքային հավաքներ, քննարկումներ։

 Ի՞նչ հմտություններ է սովորեցնելու «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը

 

  •  Վերլուծական մտածողություն

  • Հանրային, անձնական, թիմային պատասխանատվություն

  • Համագործակցություն

  • Հետազոտական հմտություններ

  • Ինքնակառավարում և ինքնակազմակերպում

  • Ինքնավերլուծություն և կողմնորոշվելու կարողություն

  • Նախաձեռնողականություն

  • Հաղորդակցություն

  • Ստեղծարարություն։

 Ինչպե՞ս դիմել

 «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրին կարելի է դիմել՝ լրացնելով առցանց դիմումը՝ https://ahl.ayb.am/։

 Դիմելու վերջնաժամկետը

Առցանց դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 29-ը, ժամը 23:59-ը։

Մանրամասները այստեղ․․․

Նյութի աղբյուրը. Այբ կրթական հիմնադրամ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)