ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման նպատակով փորձագետի համար դիմումների ընդունելություն

Սեպտեմբերի 30, 2021

Նպատակ. Աջակցել ՀՀ-ում թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրերի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերի մշակմանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում:

Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի իրականացման գործում: Եվրամիության ֆինանսավորմամբ կատարվող այս դրամաշնորհային ծրագրի նպատակն է բարելավել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) ուսուցումը միջնակարգ կրթության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակներում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:

Առաջադրանքներ և գործունեության շրջանակը. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի փորձագետը կմասնակցի Տավուշի մարզում փորձարկմանը ընդառաջ թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի վերանայված չափորոշչին/ծրագրին համապատասխան դասավանդաման և ուսումնառության նյութերի մշակմանը։ Նա սերտորեն կհամագործակցի թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական թիմի, ինչպես նաև ԲՏՃՄ բնագավառի մյուս առարկայական թիմերի հետ՝ իրականացնելով ծրագրով նախատեսված գործողությունները:

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական փորձագետի առաջադրանքը մասնավորապես ներառում է.

  1. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի համար նյութերի թղթապանակի ստեղծմանը (ընթերցանության նյութեր, թեմատիկ առաջադրանքներ և այլն) ըստ դասարանների։
  2. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի համար տիպային նմուշների ստղեծմանը (դասի պլաններ, առաջադրանքների տիպեր և այլն) ըստ դասարանների։
  3. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի համար ուսուցչի ձեռնարկների ստեղծմանը (մեթոդական աջակցության նյութեր, ուղեցույց և այլն) ըստ դպրոցների՝ տարրական, միջին և ավագ։
  4. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի աշխատանքային խմբի հետ սերտ համագործակցությամբ մասնակցել թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի համար առաջարկվող գրականության ցանկի մշակմանը։
  5. Մասնակցել թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի փորձարկմանը ընդառաջ դասավանդման և ուսումնառության նյութերը լրամշակող խմբի շաբաթական հանդիպումներին:
  6. Մասնակցել աշխատաժողովների, թեմատիկ քննարկումների, որոնք կնպաստեն սույն առաջադրանքների ավելի արդյունավետ կատարմանը։
  7. Մասնակցել հանրային քննարկումների, թիրախային լսարանին ներկայացնել թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի փորձարկման համար մշակված դասավանդման և ուսումնառության նյութերը, լրամշակել մշակված նյութերը քննարկումների հիման վրա։

Գործունեության արդյունքները: Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական փորձագետի առաջադրանքից պահանջվող որոշակի արդյունքներն են.

  1. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի համար նյութերի թղթապանակ (ընթերցանության նյութեր, թեմատիկ առաջադրանքներ և այլն) ըստ դասարանների։
  2. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի համար տիպային նմուշներ (դասի պլաններ, առաջադրանքների տիպեր և այլն) ըստ դասարանների։
  3. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի առարկայական չափորոշչի/ծրագրի համապատասխան թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի համար ուսուցչի ձեռնարկներ (մեթոդական աջակցության նյութեր, ուղեցույց և այլն) ըստ դպրոցների՝ տարրական, միջին և ավագ։
  4. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի դասավանդման համար առաջարկվող գրականության ցանկ։
  5. Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի լրամշակված առարկայական չափորոշչի/ծրագրի փորձարկմանն ընդառաջ թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկայի դասավանդման և ուսումնառության նյութեր։

Աշխատանքի տևողությունը Աշխատանքի տևողությունը ութ ամիս է (նոյեմբեր 2021 - հունիս 2022): Աշխատանքի շրջանականերում օրական զբաղվածությունը մինչև 6 ժամ է: Աշխատանքի սկիզբը նախատեսվում է 2021 թ. հոկտեմբերի 20-ին:

Խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջները

  • Բարձրագույն կրթություն համակարգչային գիտությունների գիտակարգում,
  • Առնվազն 5+ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ինֆորմատիկա առարկայի դասավանդման ոլորտում,դպրոցում դասավանդման փորձը կդիտվի առավելություն,
  • Վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու կամ վարելու փորձ (ցանկալի է),
  • Համապատասխան հետազոտական գրականության իմացություն, վերլուծական հմտություններ և տարբեր աղբյուրներից տեղեկատվություն առանձնացնելու և սինթեզելու ունակություն,
  • Աշխատանքային խմբերում արդյունավետորեն գործելու համար միջանձնային գերազանց հմտություններ,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ:
  • Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետին հասցնելու կարողություն,
  • Սույն աշխատանքներին 2021 թ. հոկտեմբեր - 2022 հունիս ամիսներին ընդգրկվելու հնարավորություն,
  • Առավելություն կտրվի անգլերենին տիրապետող թեկնածուներին:

Փոխհատուցում. մրցակցային
Ընտրության կարգը. Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) և հետաքրքրության նամակ (առավելագույնը 1 էջ) curriculum@edu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 8-ը:

Թեկնածուները ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել հարցազրույցի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…