ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտարարություն. երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը

Նոյեմբերի 19, 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երկարաձգել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. դեկտեմբերի 10-ը: Բիենալեն կկայանա Վենետիկում 2022 թ.:

Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (labiennale@escs.am էլ. հասցեին) ներկայացնել հայտ (հայերեն և անգլերեն), որը կներառի հետևյալ փաստաթղթերը.

1) լրացված դիմում-հայտաձև (կցվում է),

2) համադրողի և արվեստագետների ինքնակենսագրականները,

3) ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտ) նկարագիրը (2-5 էջ),

4) ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,

5) հայտատուի կողմից տեղեկություն համաֆինանսավորման մասին:

Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թ. ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը «The Milk of Dreams» խորագրի ներքո: Ցուցահանդեսի մանրամասները հասանելի են https://www.labiennale.org/en/art/2022 հղումով:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության՝ 18 տարին լրացած քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:

Կոնտակտային անձ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Գիգոյան, հեռ.՝ +37410599648, էլ. հասցե՝ labiennale@escs.am:

Տեղեկություն՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 14.10.2021 թիվ 1705-Ա/2 հրամանով, իսկ վերջնաժամկետի փոփոխությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. նոյեմբերի 18-ի թիվ 1886-Ա/2 հրամանով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)