ԻմԴպրոց կայքը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ միասին հրավիրում է մասնակցելու աննախադեպ մրցույթի, որը տեղի է ունենալու Երևանի համայնքներում գտնվող դպրոցների միջև: Մրցույթը անց է կացվելու «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև (դիտեք կից անիմացիոն տեսահոլովակը): Մրցույթը անց է կացվելու 2 փուլով. առաջին փուլի ավարտին (տևողությունը 1 ամիս) տրվելու է ստուգիչ թեստ` որոշելու համար 2-րդ փուլի մասնակիցներին: Նույնը և 2-րդ փուլում՝ (տևողությունը 15-20 օր). ավարտին տրվելու է թեստ և ամենաբարձր միավորներ հավաքած դասարանը կդառնա հաղթող: Հաղթելու է մեկ 5-րդ և մեկ 6-րդ դասարան: Մրցանակն է` 40 պլաշետ և հաղթող ուսուցիչներնին` համակարգիչներ: Մրցույթի մասնկացության համար անհրաժեշտ է մինչև 01.11.2016թ, ժամը 18:00 ներկայացնել մասնակցության հայտ գրավոր տեսքով՝ ԻմԴպրոցի էլեկտրոնային հասցեին` info@imdproc.am: Մրցույթի մասնակցության պայմանները հետևյալն են`
Հաղթող դասարանները կհամալրվեն ՊԼԱՆՇԵՏՆԵՐՈՎ, իսկ հաղթող ուսուցիչը կստանա ՀԱՄԱԿԱՐԳԻՉ: Ընդհանուր պլանշետների թիվը այն պարագայում, երբ տվյալ դպրոցի և 5-րդ դասարանը հաղթի, և 6-րդ, կլինի 40-ը: Յուրաքնչյուր հաղթող դասարանին տրվելու է 20 պլանշետ:
http://www.imdproc.am/news/2016/10-2016-i-norutyunner/imdproc-mrcuyt-dprocneri-mijev
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Պարզաբանումներ
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ