ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անգլերենի միջազգային օլիմպիադա՝ «Սննդի անվտանգություն» թեմայով

Հունվարի 21, 2022

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները հրավիրվում են մասնակցելու Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում կայանալիք «Սննդի անվտանգություն» թեմայով անգլերենի միջազգային օլիմպիադային:

Այն կկայանա 2022 թվականի մայիսի 19-21-ը: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է գործուղող կողմը: Դիմելու վերջնաժամկետ է սահմանված 2022 թվականի մարտի 19-ը:

Օլիմպիադային մասնակցելու պայմանների, տարիքային խմբերի, թեմաների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից և http//elo.internation կայքէջից (հեռ.՝ +962 799005044, էլ. փոստ՝ info@elo.international):

Մասնակցել ցանկացողներն այդ մասին պետք է տեղեկացնեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը` զանգահարելով +374 10599646 հեռախոսահամարին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն