ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտարարություն. արվեստի ոլորտի ուսումնամեթոդական նյութերի հայտերի ընդունում

Մարտի 03, 2022

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» 2022 թ. ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի, ժողովածուների տպագրման հայտերի ընդունում:

 

Հայտերի ներկայացման կարգը.
Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է
- հայտ ,
- նախահաշիվ :

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:

Հայտատուները կարող են հետ ստանալ ներկայացրած բնագրերը տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2022 թ. մարտի 10-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ nane.karapetyan@escs.am:

Հարցերի դեպքում դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն, հեռ.՝ (010) 599-631:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն