ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության հնարավորություն` Սլովակիայում

Մարտի 18, 2022

Սլովակիայի կառավարությունը հայ ուսանողների համար հայտարարել է տնտեսագիտության, մեխանիկական ինժեներության, կիբեռնետիկայի, ատամնաբուժության և մի շարք այլ բնագավառներում 2022-2023 ակադեմիական տարվա համար 1 կրթաթոշակային ծրագրի (բակալավրի և մագիստրոսի աստիճաններ) հայտերի ընդունելության մասին։

Հայ ուսանողները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով (պաշտոնական կայքի միջոցով՝ www.vladnestipendia.sk2022 թվականի մարտի 25-30-ն ընկած ժամանակահատվածում։ Դիմորդները տեխնիկական հարցերը կարող են հասցեագրել helpdesk@studyabroad.sk էլ. փոստի հասցեին կամ զանգահարել +421 907 551 404 հեռախոսահամարին։

Պետական կրթաթոշակը ստանալու պայմաններից մեկը սլովակերենին տիրապետելն է, ինչի համար կրթաթոշակը ներառում է նաև սլովակերենի անվճար դասընթաց։ Դիմորդները պարտավոր են պահանջվող փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական երաշխավորական նամակի բնօրինակները ներկայացնել Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարություն։

Կրթաթոշակային ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ կայքէջում՝ https://www.vladnestipendia.sk/en/wizard/detail/51։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)