ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտարարվել է ԵԽ երիտասարդական քաղաքականության ծրագրերին միանալու մրցույթ

Ապրիլի 05, 2022

Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով վարչությունը հայտարարում է Երիտասարդական քաղաքականության ծրագրերի բաժնին միանալու գործուղվող աշխատակցի մրցույթ:

Գործուղվողը պետք է լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի և ունենա բարձրագույն կրթություն քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, սոցիալական և երիտասարդական աշխատանքների կամ հարակից այլ բնագավառներում:

Ընտրվելու դեպքում գործուղվողը պարտականությունների կատարման ողջ ընթացքում (1 տարի՝ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ) մնում է իր հիմնական աշխատանքին այն պետությունում, որի քաղաքացին է հանդիսանում: Եվրոպայի խորհրդի կողմից վարձատրություն, սոցիալական և բժշկական ապահովագրություն չի տրամադրվում:

Մրցույթին դիմելու պարտադիր պայմաններն են երիտասարդական քաղաքականությանն առնչվող ծրագրերում ընդգրկվածության (տեղական և միջազգային) կամ երիտասարդական աշխատանքի իրականացման առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառությունը, հաղորդակցման և բանակցային հմտություններին տիրապետումը, անգլերենի գերազանց իմացությունը (ֆրանսերենի իմացությունը ցանկալի է):

Հայտադիմումի լրացման հղումը՝ https://bit.ly/3K6Khdv, դիմելու վերջնաժամկետը ս.թ. մայիսի 10-ն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նյութերից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)