ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագիր

Ապրիլի 27, 2022

Հասարակայնության հետ կապերը (Public Relations-PR) 21-րդ դարի ամենապահանջված ու ամենադինամիկ զարգացող մասնագիտություններից է։

2022 թվականի սեպտեմբերից ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետն ընդունելություն կիրականացնի  «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» (PR) ԲԱԿԱԼԱՎՐԻ ծրագրին, որն առաջինն է Հայաստանում, որ շնորհում է PR-մասնագետի վկայական։

Ընդունելության համար պահանջվող քննություններ՝

  • Հայոց լեզու
  • Օտար լեզու(Անգլերեն)

«Հասարակայնության հետ կապերի» մասնագետների պատրաստումն ուղղված է աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, հաղորդակցման հարթակների բազմազանեցման, համաշխարհային բազմաբնույթ ճգնաժամերի պայմաններում անհրաժեշտ համակողմանի տեսական գիտելիքների և պրակտիկ հմտությունների տրամադրմանը՝ PR-ի, բրենդինգի, գովազդի, կորպորատիվ, սոցիալական, քաղաքական հաղորդակցության ոլորտներում ազգային ու միջազգային աշխատաշուկայում արդյունավետ մասնագիտական գործունեություն ծավալելու համար։

«Հասարակայնության հետ կապերի» բակալավրիատի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տարբեր ոլորտներում գոծող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունների հասարակայնության հետ կապերի, հաղորդակցությունների կառավարման կամ լրատվական ստորաբաժանումներում` զբաղեցնելով PR-մասնագետի, PR -համակարգողի, հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի,   PR-մենեջեր/ավագ մասնագետի, մամուլի խոսնակի, ներքին պահանջների վերլուծաբանի, PR-գործակալի պաշտոններ։ Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրում, ինչպես նաև այլ հարակից ծրագրերում՝ խորացնելով գիտելիքներն ու զարգացնելով հմտությունները:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)