ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» դրամաշնորհային մրցույթ

Մայիսի 18, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել հետևյալ միջոցառումների իրականացմանը՝

  • աջակցություն հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ աղետների ռիսկի կառավարման պլանների իրագործման և աղետների ռիսկերի նվազեցման համար,
  • օժանդակություն ուսումնական հաստատության ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացմանը,
  • աջակցություն շենքի կառուցվածքային մաս չհանդիսացող տարրերի ռիսկերի հետևանքները մեղմացնելու գործողություններին,
  • աջակցություն վտանգների և դրանցից բխող հնարավոր աղետների ռիսկերի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին,
  • աջակցություն վտանգների և դրանցից բխող հնարավոր աղետների բացասական հետևանքների սահմանափակմանն ուղղված միջոցառումներին։

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունիսի 2-ը՝ ժամը 11.00-ը, ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:

Մրցույթի շրջանակում նախատեսվում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով դրամաշնորհի տեսքով անհատույց և անվերադարձ դրամական հատկացում տրամադրել մրցույթին հայտ ներկայացրած և հաղթող ճանաչված մասնակցին (դպրոցին)/մասնակիցներին (դպրոցներին): Հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 47 մլն 444 հազար ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ), որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած առավելագույնը 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 2 մլն 372 հազար ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)