ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար («Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա)

Մայիսի 24, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան (ՄՆՀԱ) իրականացնում է վերապատրաստումներ՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:

Դասընթացներն անցկացվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են յուրաքանչյուր մասնակցի ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: Կիրառվում են ուսուցման կազմակերպման լեկցիոն-սեմինարային, անհատական, համագործակցային, փոփոխական կազմով զույգերով աշխատաձևերը:

Յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում է անհատական ուսումնական ծրագիր, որը նա յուրացնում է իր հնարավորություններին համապատասխան արագությամբ: Անհատական ուսումնական ծրագիրը համարվում է ամբողջապես ավարտված, եթե մասնակիցը յուրացրել է նրանում ներառված բոլոր թեմաները և հանձնել միջանկյալ ստուգարքները:

Ուսումնական ծրագիրն ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում (ձև 1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ՄՆՀԱ նախագահ` Ա. Իսպիրյան),
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ,
  • տեղեկանք աշխատավայրից աշխատանքային գրքույկ կամ քաղվածք,
  • անձնագիր,
  • մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  • ՄՆՀԱ հաշվեհամարին (1510003946280100, «Արարատ բանկ» ԲԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն: Դասընթացները կկազմակերպվեն ս/թ հունիսի 13-ից հուլիսի 2-ը` յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ժամանակացույցով:

Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 80 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2022 թ. մայիսի 25-ից հունիսի 9-ը՝ ՄՆՀԱ գրասենյակ (հասցե` ք. Երևան, Կորյունի 19ա, III հարկ):
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (093) 34 01 55 հեռախոսահամարով կամ գրել mnhaarmenianassociation@gmail.compapikyantsovinar@gmail.com էլ. փոստի հասցեներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)