ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով («Գործք» ՍՊԸ)

Մայիսի 25, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Գործք» ՍՊԸ-ն կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման դասընթացներ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Դասընթացի շրջանակում քննարկվելու, պարզաբանվելու են նորմատիվ իրավական ակտեր, հարցաշարի հարցերը, դրանց վերաբերյալ տարբեր իրավիճակներ, տրամադրվելու են թեստային տարբերակներ։ Մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան նյութեր, ուղեցույցներ, գրենական պիտույքներ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1. դիմում` «Գործք» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում),
2. 3x4 չափի երկու 2 լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4. անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) պատճենը,
5. աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը կամ տեսաներածված տարբերակը, անհրաժեշտության դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում «Գործք» ՍՊԸ-ի 163008154870 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը։

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի մայիսի 25-ից հունիսի 9-ը՝ ամեն օր` ժամը 9:00-ից 18:00-ն, «Գործք» ՍՊԸ-ում (Երևան, Սարմենի 1, 2/1 տարածք, սենյակ 6): Հեռ.՝ (010) 56-72-93:

Դասընթացի սկիզբը՝ հունիսի 13-ից:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 դրամ է՝ ներառյալ մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը:
Դասընթացի անցկացման ժամերը նախապես կքննարկվեն մասնակիցներից ձևավորված խմբի հետ:
Դասընթացը կվարեն ոլորտը կարգավորող փորձագետներ, ՀՀ օրենսդրության մասնագետներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)