ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը հայտարարում է

Նոյեմբերի 16, 2016

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը սկսում է 2016-2017 ուսումնական տարում նախատեսված վերապատրաստումների շարքը:

2016 թվականի նոյեմբերի 24-25-ին «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հանրակրթական ուսումնական հաստատությունների դասղեկների համար իրականացնում է երկօրյա վերապատրաստման դասընթաց` «Դասվարների և դասղեկների վերապատրաստում» թեմայով:

Վերապատրաստման ծրագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները.

  • դասղեկին  անհրաժեշտ  հիմնական  օրենսդրական, նորմատիվ իրավական  փաստաթղթերը,
  • դասղեկի խնդիրները և աշխատանքի հիմնական բովանդակությունը, դասղեկի աշխատանքի  պլանավորումը,
  • դասղեկը՝ որպես կազմակերպիչ,
  • դասղեկը՝ որպես հոգեբան,
  • դասարանը՝ որպես դաստիարակչական աշխատանքի  կարևորագույն միջավայր, դասարանում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը և պահպանումը, համագործակցություն ծնողների հետ, ծնողական ժողովների հրավիրումը,
  • աջակցություն աշակերտական ինքնակառավարմանը, սովորողների հաճախումների վերահսկողությունը,  օժանդակություն ուսման մեջ ետ մնացողներին, համագործակցություն դասարանում դասավանդող մյուս ուսուցիչների և ղեկավարության հետ, փաստաթղթավարություն և այլն:

Վերապատրաստումները օգտակար կլինեն ոչ միայն դասղեկների այլև ուսումնական հաստատությունների փոխտնօրենների, ուսուցիչների և ոլորտի այլ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հիմնախնդիրներով: Վերապատրաստումները կնպաստեն մասնակիցների շարունակական մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև կբարձրացնեն դպրոցներում աշխատակազմի կարողությունների որակն ու տեղեկացվածությունը: Դասընթացները կվարեն հանրակրթության ոլորտում ճանաչված և խորհրդատվական աշխատանքների մեծ փորձ ունեցող մասնագետներ:

Վերապատրաստման դասընթացի արժեքը մեկ մասնակցի համար կազմում է 10000 դրամ: Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի համապատասխան մասնագետին, գրանցվել՝ ներկայացնելով կազմակերպության ռեկվիզիտները (կազմակերպության լրիվ անվանումը, ՀՎՀՀ, հասցեն, բանկային տվյալները (բանկի անվանում և հաշվեհամար), տնօրենի անունը, ազգանունը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրային տվյալները)  և ծանոթանալ ժամանակացույցին:

Վճարումը կարող է կատարվել կամ կազմակերպության, կամ անհատի կողմից: Վճարումը կատարվում է փոխանցման կարգով՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի 217001106004001 հաշվեհամարին՝ նշելով նպատակը (վերապատրաստում) և վերապատրաստվողի անուն ազգանունը, մինչ վերապատրաստման մեկնարկելը:  Դասընթացները սկսում են ժամը 13:00-ին:

Հասցեն՝ ք. Երևան, Ռոստոմի  29/164  (Նար-Դոս փողոցի հարևանությամբ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 57-56-44, 093520305 (բջջ.) հեռախոսահամարներով կամ գրել textrevfund@gmail.com էլեկտրոնային հասցեով, ամեն աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 17:00-ը:  

Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ

 

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…