ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ Կոտայքի մարզի «Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կազմակերպվում են Կոտայքի մարզի «Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոց, նրբանցք 1, հեռ․՝ 077-610-620, 093-971-974):
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Ըստ անհրաժեշտության՝ յուրաքանչյուր մասնակցի դասընթացի կազմակերպման ձևը (առկա, հեռավար, հիբրիդային) և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել։
Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաների, մեթոդների, նյութի մատուցման մնեմոնիկ հնարների կիրառմամբ: Կիրառվում են ուսուցման կազմակերպման թեստային աշխատանքի, դասախոսությունների, դեպքի վերլուծության, խմբային, անհատական, համագործակցային, տեքստի հետ աշխատանքի, իրավիճակի մոդելավորման, նախագծային, հետադարձ կապի աշխատաձևերը:
Յուրաքանչյուր մասնակցի անհատական կրթական կարիքներին ու առանձնահատկություններին համապատասխան կառուցվում է առաջարկվող ծրագրի անհատական համակազմ։ Դասընթացը ներառում է ղեկավար անձի կառավարչական հմտությունների, ՏՏ հմտությունների, գործնական կարողությունների զարգացման և ամրապնդման լրացուցիչ թիրախային բաղադրիչներ։ Դասընթացները կազմելիս հաշվի են առնվել ոլորտի գիտահեն գրականությունը և առաջավոր փորձը։
Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները գրավոր (թեստային) և բանավոր ստուգումների միջոցով կամփոփեն և կամրապնդեն ստացած գիտելիքներն ու հմտությունները, իսկ վերջում կհանձնեն ավարտական քննություններ գրավոր և բանավոր հարցաշարերի միջոցով: Կկազմակերպվեն նաև էլեկտրոնային թեստավորումներ։
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող հանրակրթության ոլորտի փորձառու աշխատակիցներ, այլ մասնագետներ։
Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ Կոտայքի մարզի «Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Խաչատրյանի անունով (Ձև 1, լրացվում է տեղում),
2) 3x4 չափսի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը կամ աշխատանքային գրքույկ, կամ քաղվածքը,
5) անձնագիր,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) Կոտայքի մարզի «Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 900128000131 ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ: Պատճենների իսկությունը ստուգելուց և տեսաներածելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դիմումներն ընդունվում են 2022 թվականի մայիսի 25-ից հունիսի 09-ը ներառյալ, Կոտայքի մարզի Հրազդանի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 6-րդ փողոց, նրբանցք 1) ամեն օր (բացի կիրակի օրերից)՝ ժամը 10:00-ից 16:00-ն:
Վերապատրաստման դասընթացների տևողությունը 17 օր է: Դասընթացները կկազմակերպվեն հունիսի 13-ից մինչև հուլիսի 1-ը՝ ներառյալ՝ ամեն օր (բացի կիրակի օրերից), յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ծրագրով և ժամանակացույցով:
Դասընթացի արժեքը կազմում է 65 000 ՀՀ դրամ։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Հեռ.՝ 077-610-620, 093-971-974
Կայք՝ https://hrazdan12.schoolsite.am/
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ