ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
ՊՈԱԿ-ի արհեստավարժ և փորձառու վերապատրաստող մասնագետները դասընթացը (գործնական և տեսական պարապմուքներ) իրականացնելու են արդիական ինտերակտիվ մանկավարժական մեթոդներով՝ մասնակիցների կրթության բնագավառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքներ զարգացնելու և գործնական կարողություններ ձևավորելու նպատակով:
Ուսումնական ծրագիրն ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական ամփոփիչ ստուգումները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:
Դասընթացին ոչ լիարժեք մասնակցելու դեպքում մասնակիցը հնարավորություն է ունենալու օգտվելու անվճար խորհրդատվությունից:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (լրացվում է տեղում),
2) 3x4 չափսի 2 լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) աշխատանքային գրքույկ կամ քաղվածք, տեղեկանք աշխատավայրից,
5) անձնագիր,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին (Կենտրոնական գանձապետարան 900218000629) փոխանցված գումարի անդորրագիրը:
Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո վերադարձվելու են:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից հունիսի 9-ը ներառյալ։
Դասընթացները կկազմակերպվեն հունիսի 13-ից հուլիսի 2-ը` առկա, համակցված կամ առցանց եղանակներով (վերապատրաստվող մասնակցի ընտրությամբ):
110-ժամյա դասընթացի արժեքը (նաև՝ գրենական պիտույքներ, ուսումնական նյութեր) կազմում է 70.000 ՀՀ դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում: Դասընթացները կկազմակերպվեն Գյումրի քաղաքում՝ Աճեմյան 40 հասցեում։
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (+374 010) 64-92-96, (312) 5-83-96 հեռախոսահամարներով կամ գրել Gyumrischool1@mail.ru էլ. փոստին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Պարզաբանումներ
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ