ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով («Կրթություն, իրավունք և ժողովրդավարություն» գիտակրթական ՀԿ)

Մայիսի 25, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն, իրավունք և ժողովրդավարություն» գիտակրթական ՀԿ-ն կազմակերպում է վերապատրաստումներ:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային փորձ ունեցող անձինք:

Հիմնադրամի արհեստավարժ և փորձառու վերապատրաստող մասնագետները արդիական գիտամանկավարժական մեթոդներով կիրականացնեն դասընթացը (գործնական և տեսական պարապմունքներ) մասնակիցների կրթության բնագավառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները զարգացնելու և գործնական կարողունակությունները ձևավորելու նպատակով: Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական ամփոփիչ ստուգումները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին: Դասընթացին ոչ լիարժեք մասնակցելու դեպքում մասնակիցը հնարավորություն կունենա օգտվելու անվճար խորհրդատվությունից:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում (Ձև 1) վերապատրաստող կազմակերպության ղեկավարին (լրացվում է տեղում),
  2. 3x4 չափի 2 լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ կամ քաղվածք, տեղեկանք աշխատավայրից,
  5. անձնագիր,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  7. «Կրթություն, իրավունք և ժողովրդավարություն» գիտակրթական հասարակական կազմակերպությանը («Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Զեյթուն» մասնաճյուղ, 220 303 350 338 000 հաշվեհամարին) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն:
Դասընթացները կկազմակերպվեն հունիսի 13-ից հուլիսի 4-ը` առցանց եղանակով, կլինեն նաև առկա հանդիպումներ:

20-օրյա (100 ժամ) դասընթացի արժեքը, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի ապահովումը կազմում են 60 000 ՀՀ դրամ: Դասընթացները կկազմակերպվեն Երևանում և ՀՀ բոլոր մարզերում բնակվող դիմորդների համար:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 6-ը ՝ Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց, (հասցե՝ ք. Երևան, Պարույր Սևակի 11):

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091-456-727 հեռախոսահամարին կամ գրել nelsikeloyan1961@gmail.com էլեկտրոնային փոստին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)