ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով (Վանաձորի պետական համալսարան)

Մայիսի 25, 2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. դիմում` ՎՊՀ ռեկտորի անունով (Ձև 1, լրացվում է տեղում),
  2. 3x4 չափի լուսանկար (2 հատ),
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ,
  5. անձնագիր,
  6. «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական ակադեմիական ժամ:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 75.000 դրամ է (ներառում է սուրճի ընդմիջում, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրում):

Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:

Դիմումներն ընդունվում են մայիսի 25-ից հունիսի 9-ը՝ ներառյալ, ՎՊՀ «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնում» (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36), ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 12:30-ը կամ 14:30-ից 17:30-ը:

Դասընթացի մեկնարկը՝ հունիսի 13-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 0322-4-18-53 կամ 077230277 (Վ. Նազարյան), 093-852-765 (Գ. Տիգրանյան), 077-763-021 (Տ. Տոնոյան) կամ գրել vsureformstraining@gmail.com էլ. փոստին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)