ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար («Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ)

Մայիսի 26, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավար O. Պողոսյանի անվամբ (դիմումը լրացվում է տեղում),
2. 3x4 չափսի 2 լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմ,
4. տեղեկանք աշխատավայրից,
5. անձնագիր,
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ առկայության դեպքում դրանց ցանկը),
7. կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիր:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:

Դասընթացի արժեքը 65.000 դրամ է։ Վճարը ներառում է նաև սուրճի ընդմիջումները:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի մայիսի 25-ից հունիսի 9-ը ներառյալ:

Դասընթացները սկսվելու են հունիսի 13-ից:

«Հույս և ապագա» ՀԿ-ն դասընթացում նախատեսում է կիրառել գործնական կարողությունների զարգացման մեթոդներ՝ ուղղված օրենսդրական նորմերի և կառավարչական հմտությունների առավելագույնս տիրապետմանը: Մասնակիցներին տրվող գործնական առաջադրանքները և թեստային աշխատանքները կօգնեն հիմնովին տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողություններին, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում: Դասընթացները վարելու են փորձառու և հմուտ դասընթացավարներն ու հրավիրված մասնագետները:

Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու են Երևան, Գորիս, Արտաշատ, Եղեգնաձոր, Մարտունի, Արմավիր քաղաքներում:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (+374 55) 60-01-21, (+374 94) 98-44-84, (+374 41) 60-01-21 հեռախոսահամարներով կամ գրել apagahuys@gmail.com էլ. փոստի հասցեին:

Գրանցվելու համար անցնել հետևյալ հղմամբ` https://forms.gle/9QLTKLBih8mPvkTo8:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…