ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար («Կրթություն և գործունեություն» հիմնադրամ)

Մայիսի 26, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք: Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից ձևերով և մեթոդներով, որոնք ապահովում են յուրաքանչյուր մասնակցի ակտիվ ներգրավվածությունն ուսուցման գործընթացին:

Ուսուցման գործընթացում օգտագործվող նյութերը, մատուցման ձևերն ու միջոցները կհամապատասխանեցվեն մասնակիցների կրթական կարիքներին ու առանձնահատկություններին: Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները գրավոր (թեստային) և բանավոր ստուգումների միջոցով կամփոփեն և կամրապնդեն ստացած գիտելիքներն ու հմտությունները, իսկ վերջում կհանձնեն ավարտական քննություններ գրավոր և բանավոր հարցաշարերի միջոցով:

Դասընթացի ավարտին մասնակիցները, բացի հարցաշարի շրջանակում ձեռք բերած գիտելիքներից ու հմտություններից, կստանան նաև կառավարման (մենեջմենթ) և այդ ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման նոր գիտելիքներ և հմտություններ: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցը կստանա վկայական, որը հնարավորություն կտա նրան մասնակցելու հավաստագրման քննություններին:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում (Ձև 1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով («Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Արամ Մուսախանյան),
2) 3x4 չափսի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
5) անձնագիրը,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) «Կրթություն և գործունեություն» հիմնադրամի հաշվեհամարին (163298022845, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն: Դասընթացները կկազմակերպվեն հունիսի 13-ից մինչև հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում` հեռավար և/կամ ավանդական ուսուցման ձևաչափերով:

Դասընթացի արժեքը՝ ներառյալ բաշխման նյութեր, գրենական պիտույքներ, սուրճի ընդմիջումներ, կազմում է 75 000 ՀՀ դրամ:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել մայիսի 25-ից հունիսի 9-ը:
Կոնտակտային տվյալներ՝

1. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց (հասցե՝ ք․ Եղեգնաձոր, Վայքի փող., 4 շենք), պատասխանատու անձ՝ Հայկուհի Բարսեղյան, հեռախոս՝ 093 65 49 40:
2. Ք. Գորիս, պատասխանատու անձ՝ Նինել Նահապետյան, հեռախոս՝ 077 72 09 70 կամ 055 72 09 70:
3. Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց (հասցե՝ ք․ Կապան, Արամ Մանուկյան 7), պատասխանատու անձ՝ Արթուր Մնացականյան, հեռախոս՝ 093 93 32 33:

Մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել (077) 24 19 03 հեռախոսահամարով աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-ից մինչև 18:00, կամ գրել krtutyun.gorcuneutyun@gmail.com էլ. փոստի հասցեին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)