ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան)

Մայիսի 26, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստման ծրագրով հետաքրքրված անձինք մինչև 2022 թ հունիսի 9-ը՝ ժամը 18:00-ն, պետք է լրացնեն հետևյալ հայտը կամ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀԱՊՀ «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն» (հասցե՝ Երևան, Տերյան 105, 5-րդ մասնաշենք, 5118 սենյակ)։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (091) 010085, (033) 234757, ամեն օր` ժամը 1000-1800-ն կամ գրել a.zaprosyan@polytechnic.am էլեկտրոնային հասցեին:

Պահանջվող փաստաթղթերի ցանկը`

1. դիմում` ՀԱՊՀ ռեկտորի անունով՝ կցելով լուսանկարը տեսաներածված տարբերակով որպես մեկ ամբողջություն,
2. 3×4 չափի լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատանքի վայրից,
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7. ՀԱՊՀ հիմնադրամի հաշվեհամարին (ՀԷԲ Մյասնիկյան Մ/Ճ, Հ/Հ 163038102055) փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

Դասընթացների սկիզբը՝ հունիսի 13-ից:

Դասընթացները կկազմակերպվեն առկա կամ առցանց եղանակներով (վերապատրաստվող մասնակցի ընտրությամբ)։ Դասընթացների տևողությունը 20 օր է, կազմակերպման հասցե՝ ք․ Երևան, Տերյան 105, 5-րդ մասնաշենք, «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն»:

20-օրյա (110 ժամ) դասընթացի արժեքը՝ ներառյալ մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը, գրենական պիտույքները, սուրճի ընդմիջման ապահովումը, կազմում է 80 000 ՀՀ դրամ:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը կրթական, գիտահետազոտական և մշակութային բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է տեխնիկական գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության մակարդակներում` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:

ՀԱՊՀ «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնը» հանդիսանում է սույն ծրագրով վերապատրաստումների իրականացման հիմնական պատասխանատուն։ Կենտրոնն իրականացնում է լրացուցիչ և շարունակական կրթության տարբեր ծրագրեր՝ ապահովելով դրանց մատչելիությունը հանրության ամենալայն շերտերի համար (դպրոցականներ, ուսանողներ, սկսնակ մասնագետներ, վերապրոֆիլավորվող մասնագետներ, քաղ․ ծառայողներ, ոլորտային մասնագետներ և այլն)։ Կենտրոնում իրականացվող ծրագրերը բազմապրոֆիլ են և բազմամակարդակ՝ համահունչ շուկայի արդի պահանջներին։ Դասընթացավարները ոլորտի լավագույն մասնագետներն են (ինչպես ՀԱՊՀ-ից, այնպես էլ արտաքին միջավայրից հրավիրված), որոնք ունեն դասավանդման թե՛ մասնագիտական, թե՛ մեթոդաբանական մեծ փորձ։ Դասընթացներն անցկացվելու են ժամանակակից նորարար մեթոդներով, ինտերակտիվ և ներառական գործիքների կիրառմամբ, նյութերի ընկալելի և հասանելի մատուցմամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)