ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (նաև էլեկտրոնային եղանակով)՝
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ: Պատճենների իսկությունը ստուգելուց և սկանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են: Էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են վերապատրաստման առաջին օրը` տեսաներածված տարբերակների իսկությունը ստուգելու համար:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ է՝ ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը (առցանց թեստերը և դասընթացի նյութերը կունենան 24/7 հասանելիություն և կապված կլինեն մասնակիցների էլեկտրոնային հասցեներին) և սուրճի ընդմիջումները:
Դասընթացն իրականացվում է առկա, հեռավար, հիբրիդային ձևաչափերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական նոր գիտելիքների, կարողությունների, հմտությունների և ունակությունների ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված բաղադրիչներ:
Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Դասընթացը վարում են Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցները, հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են մայիսի 25-ից մինչև հունիսի 9-ը՝ ներառյալ, Գորիսի պետական համալսարանում (Գիտական կենտրոն, հեռ.՝ 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն):
Վերապատրաստման դասընթացը սկսվում է հունիսի 13-ից՝ 15 օր տևողությամբ։ Ունկնդիրների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը և ժամանակացույցը կարող են համաձայնեցվել:
Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ 077-33-76-90):
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝
Բջջ.՝ 077-33-76-90 (համակարգող՝ Ա.Դինունց)
Կայք՝ www.gorsu.am
E-mail` dinuntsas@gmail.com
Fb` https://www.facebook.com/ԳՊՀ-Վերապատրաստումներ-Training-Courses
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 1-ին հարկ, Գիտական կենտրոն):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Պարզաբանումներ
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ