ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը կազմակերպում է նախապատրաստական ինտենսիվ կուրսեր

Հունիսի 03, 2022

Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակից օտարերկրյա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական ինտենսիվ կուրսեր:

Նախապատրաստական կուրսերի կրթական ծրագրերը նպատակաուղղված են ընդունելության քննություններին դիմելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների (պատմություն, հասարակագիտություն, ռուսական իրավունքի հիմունքներ), ինչպես նաև ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանը:

Օտարերկրյա քաղաքացիները կարող են սովորել իրավաբանական ֆակուլտետում առկա ուսուցմամբ բակալավրի (ուսման տևողությունը՝ 4 տարի) և մագիստրատուրայի (ուսման տևողությունը՝ 2 տարի) կրթական ծրագրերով, ինչպես նաև առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի (ուսման տևողությունը՝ առկա՝ 3 տարի, հեռակա՝ 4 տարի) կրթական ծրագրով:

Նախապատրաստական կուրսերի ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ կոնտակտային տվյալներով՝ էլ. փոստ՝ kursy@law.msu.ru, հեռ.՝ +7(499) 706 00 62, Նատալյա Նիկոլայի Նեմեշաևա:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)