ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ՝ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության լավագույն մատակարար»

Հունիսի 20, 2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը համատեղ հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար» անվանակարգում:

Մրցույթը կազմակերպվում է «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ որպես կենտրոնական նախաձեռնություն:

Մասնակցության պայմաններ

Ինքնաառաջադրման հայտեր կարող են ներկայացնել ՀՀ-ում գործող և առնվազն 3 տարի լրացուցիչ ու շարունակական ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող կառույցները, այդ թվում ՝ ՀԿ-ներ, հիմնադրամներ, մասնավոր կրթական կառույցներ, բուհական կենտրոններ և այլն:

Կառույցների կրթական ծրագրերից առնվազն 60%-ի շահառուները պետք է լինեն 18 տարեկանից բարձր անձինք:

Կառույցների գործունեությունը գնահատելիս կարևորվելու են հետևյալ չափանիշները.

  • Թիրախային խմբի կարիքներին համապատասխանող և հետադարձ կապի վրա հիմնվող ծրագրերի իրականացում,
  • կառույցի կրթական ենթակառուցվածքներ (այդ թվում՝ շենքային և կրթական պայմաններ՝ դասասենյակներ, արհեստանոցներ, սարքավորումներ, կայքէջ, տեղեկատվական գրքույկներ և այլն),
  • ուսումնական գործընթաց (այդ թվում՝ ուսումնական ծրագրերի առկայություն, որակյալ դասընթացավարների ներգրավում, գիտելիքի ստուգման մոտեցումներ, ձեռնարկներ և այլ ռեսուրսներ),
  • նորարարական լուծումների իրականացում,
  • համագործակցություն և ծրագրային ֆինանսավորում,
  • կառույցի ծառայությունների պահանջարկ և համայքում ճանաչելիություն:

Լավագույն մատակարարը կստանա ֆինանսավորում 500-900 եվրոյի չափով, որը կուղղվի առաջիկա մեկ տարում խոցելի շահառուների կրթության ծախսերին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրանցել կից ինքնառաջադրման հայտը և ուղարկել tadevosyan@dvv-interanational.am և asryan@dvv-international.am էլ․ հասցեներին։

Հայտերի ներկայացումը կսկսվի 2022թ հունիսի 20-ից և կավարտվի 2022 թ. սեպտեմբերի 30-ին:

Հուլիսի 11-ին , ժամը 17:00 Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը կազմակերպելու է առցանց տեղեկատվական հանդիպում բոլոր հետաքրքրված կառույցների համար: Հանդիպման հղում՝ https://us02web.zoom.us/j/9773654843; Meeting ID: 977 365 4843։

Մրցույթի հաղթողը կհայտարարվի նոյեմբեր ամսին կայանալիք գալա միջոցառման ժամանակ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)