ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առցանց դասընթաց՝ երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար

Հուլիսի 07, 2022

Վիեննայի դիվանագիտական ակադեմիան 2022 թ. օգոստոսի 8-ից 26-ը Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանների երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար կազմակերպում է «Եվրոպական և միջազգային հարաբերություններ» թեմայով առցանց դասընթաց:

Դասընթացին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել առնվազն 1-4 տարվա աշխատանքային փորձ ունեցող մինչև 38 տարեկան դիվանագետներ և հանրային ծառայողներ: Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. հուլիսի 10-ը Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի կայքի հետևյալ հղմամբ՝ https://www.da-vienna.ac.at/Black-Sea-2022։

Բացի անձնական տվյալներից, թեկնածուներից պահանջվում է ներկայացնել անձնագրի պատճենը և մոտ 1000 նիշից բաղկացած մոտիվացիոն նամակ՝ անգլերենով։ Դասընթացին առնչվող մանրամասները՝ կից նյութերում, հարցերի դեպքում անհրաժեշտ կոնտակտային տվյալներ՝ էլ. փոստ՝ petra.kakuska@davienna.ac.at, հեռախոս՝ +43 1 505 72 72 – 116։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)