ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հարավային Կովկասը ոսպնյակի միջոցով» խորագրով մրցույթ աշակերտների և ուսանողների համար

Հոկտեմբերի 05, 2022

Թբիլիսիի «Free Association» հասարակական կազմակերպությունը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը համատեղ իրականացնում են «Հարավային Կովկասը ոսպնյակի միջոցով» («South Caucasus through the Lens») խորագիրը կրող նախագիծը:

Նախագծի շրջանակում հայտարարվել է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 15-ն է: Մասնակիցները պետք է գրեն էսսե Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և դրա լուծման վերաբերյալ իրենց պատկերացումների մասին և այն մինչև հոկտեմբերի 15-ն ուղարկեն southcaucasus2022@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նշելով նաև իրենց անունը, ազգանունն ու հեռախոսահամարը:

Էսսեն չպետք է գերազանցի երկու էջը, չպետք է պարունակի ատելության խոսք կամ թշնամանք: Մասնակիցները պետք է պատմեն, թե ի՞նչ են մտածում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, ըստ իրենց՝ որո՞նք են այդ կոնֆլիկտների առաջացման հիմքերը, ինչպե՞ս են պատկերացնում այս տարածաշրջանում կոնֆլիկտների լուծման ուղիները և ժողովուրդների միջև վստահությունը վերականգնելու համար ի՞նչ տարբերակներ են տեսնում:

Մրցույթի հաղթողները կստանան դրամական պարգևներ: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 170, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 140, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 110 ԱՄՆ դոլար մրցանակ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…