ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար

Նոյեմբերի 02, 2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է մրցույթ կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար:

Մրցույթին կարող են մասնակցել սոցիալական գիտությունների ոլորտում առնվազն մագիստրոսի կամ համարժեք գիտական աստիճան և կրթության ոլորտում 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները, որոնք տիրապետում են անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներին:

Թեկնածությունները պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն առցանց՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 8-ը international@escs.am էլեկտրոնային հասցեին։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող տեղեկատվությունից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն