ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային 10-րդ փառատոնի մասնակցության նպատակով ընդունվում են հայտեր

Դեկտեմբերի 13, 2022

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը Հնությունների և զբոսաշրջության նախարարության և Ասուանի նահանգային իշխանությունների հետ համագործակցությամբ 2023 թ փետրվարի 16-22-ն անցկացնում է «Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային 10-րդ փառատոնը։

Եգիպտական կողմն այս միջոցառումներին մասնակցելու է հրավիրում հայկական ազգային պարային խմբերի՝ փառատոնի շրջանակում հայկական մշակույթը և արվեստը ներկայացնելու նպատակով։

Եգիպտական կողմը հոգում է մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք), ներքին փոխադրումների ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում են մասնակիցները։ Յուրաքանչյուր խումբ կարող է բաղկացած լինել առավելագույնը 12 անդամից՝ ներառյալ խմբի ղեկավարները։

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թհունվարի 20-ն է:

Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել aswanfestival@gmail.com էլ․ փոստին և հայկական խմբերի մասնակցության պարագայում այդ մասին տեղեկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հետևյալ հեռախոսահամարով՝ 010 599 629։

Կից ներկայացվում ենք դիմումի ձևաթուղթը և փառատոնի վերաբերյալ հավելյալ մանրամասներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)