ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լիտվայի համալսարաններում ուսանելու հնարավորություն

Մարտի 21, 2023

Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով:

«Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (https://bit.ly/3ljbYbQ, էլ․ հասցե՝ master.scholarships@smpf.lt)։

«Short-term studies (1-ից 2 կիսամյակ)» ծրագրի շրջանակում ուսանողներին նախատեսվում է տրամադրել 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ բակալավրիատում ու մագիստրատուրայում կարճաժամկետ ուսումնառության համար և 980 եվրո՝ դոկտորանտուրայում կարճաժամկետ ուսումնառության համար, ինչպես նաև ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (https://bit.ly/3ZPoeja, էլ․ հասցե՝ state.scholarships@smpf.lt)։

«Lithuanian short-term studies (1-ից 2 կիսամյակ)» նախագծով ուսանողներին տրամադրվում է 735 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (https://bit.ly/3YXHxW9, էլ․ հասցե՝ state.scholarships@smpf.lt)։

Նախագծերի համակարգողն է «Higher Education Programmes Unit»-ի ծրագրերի ղեկավար Էգլ Ֆիշերիտեն (հեռ․՝ +370 658 69443, էլ․ հասցե՝ egle.fiseraite@smpf.lt):

Հավելենք, որ Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը (Education Exchanges Support Foundation, https://www.smpf.lt/en/about-us/about-us/) կրթության և մասնագիտական վերապատրաստման ոլորտներում Եվրահանձնաժողովի և Լիտվայի կառավարության ֆինանսավորմամբ գործող, «Erasmus+» և «Lifelong Learning» ծրագրերի կառավարչության կողմից վստահված ազգային գործակալություն է, որը գործում է 2007 թվականից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)