ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսման հրավեր՝ Բրազիլիայի պետական և մասնավոր բուհերում սովորելու համար

Հուլիսի 03, 2023

Բրազիլիայի կառավարությունը մեկնարկում է 2024 թվականի բակալավրիատի ուսանողների փոխանակման ծրագրի ընտրական գործընթացը (PEC- G 2024):

PEC-G-ն Բրազիլիայի կառավարության բակալավրիատի մակարդակով կրթական համագործակցության ծրագիր է՝ ստեղծված 1965 թվականին, որն օտարերկրյա ուսանողներին առաջարկում է անվճար տեղեր Բրազիլիայի ավելի քան հարյուր պետական և մասնավոր բուհերում՝ առանց ինստիտուցիոնալ ծախսերի կամ ընդունելության թեստերի։

PEC-G-ն կրթաթոշակային ծրագիր չէ. բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն բավարար ֆինանսական միջոցների ապացույց՝ Բրազիլիայում իրենց կացությունն ապահովելու համար: Դիմորդները պետք է ունենան մասնավոր կամ պետական հովանավոր, որը կարող է կանոնավոր կերպով ֆինանսական միջոցներ փոխանցել Բրազիլիայում իրենց գտնվելու ընթացքում` ամսական առնվազն 400,00 ԱՄՆ դոլար: Գումարի չափը կախված այն քաղաքից, որտեղ ուսանողը կապրի:

Դիմումները բաց են մինչև 2023 թ. օգոստոսի 18-ը։ Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ավարտել են ավագ դպրոցը և մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը կդառնան առնվազն 18 տարեկան: Դիմելու իրավունք չունեն Բրազիլիայի քաղաքացիները և բրազիլացի ծնողներ ունեցող անձինք։

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն առկա է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4phxnufe:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)