ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՌԴ ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություն

Հոկտեմբերի 09, 2023

Երևանում ռուսական տունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2024-2025 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2023թ. դրությամբ գրանցում չունեցողներ):

Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ մինչև 2023 թ. նոյեմբերի 1-ը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://education-in-russia.com/ տեղեկատվական համակարգում:

Ուսումնական հաստատություններին և մասնագիտությունների ցանկին կարելի է ծանոթանալ ՌԴ կրթության և գիտության նախարարության կայքում հետևյալ հղումով՝ https://russia-edu.minobrnauki.gov.ru/:

Մրցույթի անցկացման (ընտրության կարգ, քննությունների ժամկետներ) վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի լրացուցիչ:

Գրանցման, հարցաթերթիկի լրացման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում անհրաժեշտ է դիմել Երևանում ռուսական տուն (Մարշալ Բաղրամյան 34):

Խորհրդատվության օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 11:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00:

Հեռախոս՝ +374 (12) 54-48-90 (լր. 422), +374 (98) 54-48-90 (լր. 422)

Էլ. հասցե՝ edu@arm.rs.gov.ru

Հարցադրումներ կարելի է տեղադրել նաև «Տելեգրամ» հարթակում՝ https://t.me/+-NlhvCmHA5FjMjUy:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…