ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դրամաշնորհային մրցույթ. «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություննների տրամադրում»

Նոյեմբերի 15, 2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ «Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություննների տրամադրում» միջոցառման՝ 2024 և 2025 թվականներին իրականացման նպատակով:

Մրցույթը կազմակերպվում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում:

Հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները: Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Ցուցակը հրապարկված է www.minfin.am հասցեով գործող կայքում:

Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը պետք է հայտով ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  1. հայտատու կազմակերպության ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը,

  2. ծրագրի նկարագիրը,

  3. հայտատու կազմակերպության կանոնադրության պատճենը,

  4. հայտատու կազմակերպության որոշումը՝ մրցույթին հրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ,

  5. հայտատու կազմակերպության կողմից աուտիզմ ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման փորձի մասին (առնվազն 5 տարի) ազատ ոճի նկարագրություն և հավաստիացումներ (փաստաթղթավորված),

6) աուտիզմ ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների և նյութերի, պարագաների և խաղերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն թվականի դեկտեմբերի 18-ը՝ ժամը 16:00-ն:

Հայտարարության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Լուսինե Բասենցյանին, հեռախոս՝ +37410599-618:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)