ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է անգլերենի ուսուցիչների վերապատրաստում

Փետրվարի 26, 2024

«Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը (www.ph-int.orgԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում իրականացնում է «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագիրը, որի բաղադրիչներից մեկը անգլերենի ուսուցիչների վերապատրաստումն է։ 

Նախաձեռնությունը բաղկացած է երեք փուլից, այն ուղղված է նախագծային ուսումնառությանը։ 

Փուլ 1․ Ապրիլի 5,6, 2024թ․ - Երկօրյա առցանց դասընթաց նախագծային ուսումնառության միջազգային լավագույն փորձի վերաբեյալ։ Դասընթացը կվարի նախագծային ուսումնառության միջազգային փորձագետ Մարսի Թեյլոր-Թաոման։

 Փուլ 2․ Մայիսի 2,3, 2024թ․ Երկօրյա առերես դասընթաց․ նախագծային ուսումնառության հայաստանյան փորձը՝ հիմնված պետական չափորոշիչների վրա։ Երկօրյա դասընթացը կվարեն Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոսները։ Դասընթացի վերջում ուսուցիչներին համապատասխան կարգով կտրամադրվի կրեդիտ։

Փուլ 3․ Վերապատրաստված ուսուցիչները կտարածեն ձեռք բերված գիտելիքները իրենց դպրոցներում՝ առնվազն 10 գործընկերների համար կազմակերպելով աշխատաժողովներ։

Դիմել կարող են հանրակրթական դպրոցներում աշխատող անգլերենի ուսուցիչներ Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից։ 

Խնդրում ենք լրացված հայտն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ nune.amiryan@ph-int.org։ Հարցերի դեպքում զանգահարել Ամիրյան Նունեին հետևյալ հեռախոսահամարով՝ 093422431։ 

Դիմելու վերջնաժամկետն է՝ 2024թ․ մարտի 5-ը։ 

Հայտարարությունը տեղադրված է նաև կազմակերպության ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/photo?fbid=366974359477563&set=a.119991677509167։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)