ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթաթոշակ՝ Սլովակիայի Հանրապետության համալսարաններում սովորելու համար

Մարտի 18, 2024

2024-2025 ուսումնական տարվա համար Սլովակիան Հայաստանին տրամադրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավրի և մագիստրատուրայի):

Կրթաթոշակի տրամադրման պայմանները, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.vladnestipendia.sk կայքում:

Հայ ուսանողները կրթաթոշակը ստանալու համար 2024 թ. մարտի 25-ից մինչև մայիսի 30-ը էլեկտրոնային եղանակով կարող են դիմել www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ առկա է նաև ձեռնարկ՝ հավելյալ անհրաժեշտ տեղեկություններով: Յուրաքանչյուր դիմորդ կարող է օգտվել տեխնիկական աջակցությունից, որը հասանելի է helpdesk@studyabroad.sk էլեկտրոնային հասցեով կամ +421 907 551 404 հեռախոսահամարով:

Պետական կրթաթոշակ ստանալու պայմանը սլովակերենի իմացությունն է: Դիմորդները հնարավորություն ունեն անվճար սլովակերենի մասնագիտական ուսուցում անցնել Բանսկա Բրիստրիցայում գտնվող Մատեյ Բելի համալսարանում 2024 թ. սեպտեմբերի 2-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարության միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի բաժնում բուհ ընդունվելու ընթացքում թեկնածուները պարտավոր են թղթային տարբերակով ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները: Պահանջվող փաստաթղթերի թվում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրման պաշտոնական նամակը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին հեռ.՝ (+374) 010-599-696:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)