ՉԺՀ կրթության նախարարության և Պեկինի քաղաքապետարանի համահովանավորմամբ գործող Ազգային մանկավարժական համալսարանը (Capital Normal University) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերի համար:
Կրթաթոշակը ստանալու դեպքում ուսման վճարի, կեցության, սննդի, ինչպես նաև բժշկական ապահովագրության հետ կապված ծախսերը հոգում է չինական կողմը:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթներն առցանց տարբերակով անհրաժեշտ է ներկայացնել չինական կողմին մինչև մայիսի 17-ը։
Մանրամասն տեղեկատվությունը՝ կից ֆայլում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն