ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԱՀ Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի և Յակոբեան բնապահպանական կենտրոնի հայտարարությունը՝ ամառային նախապատրաստական ծրագրի վերաբերյալ

Հունիսի 26, 2024

Խնդրում ենք հնարավորության դեպքում տարածել այս հայտարարությունը 11-րդ և 12-րդ դասարաննների աշակերտների շրջանում։ Խնդրում ենք հաշվի առնել, որ դիմելու վերջնաժամկետն է՝  2024 թվականի հուլիսի 7-ը։
--
Հետաքրքրված ե՞ք ՀԱՀ-ի Բնապահպանության և կայուն գիտությունների բակալավրի ծրագրով։ Միացեք մեր ամառային նախապատրաստական ծրագրին։
 
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը և Յակոբեան բնապահպանական կենտրոնը անցկացնելու են ամառային նախապատրաստական ծրագիր մասնակիցների՝ մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության, գրավոր անգլերենի, և այլ հիմնական հմտությունները բարելավելու նպատակով։ 
 
Ամսաթվերը և ժամերը. Ծրագիրը անցկացվելու է առցանց 2024 թվականի հուլիսի 22-ից մինչև հուլիսի 27-ը, ամեն օր ժամը 18:00-19:30:

Վարձավճար. Նախապատրաստական ամառային ծրագիրն անվճար է:

Դիմելու վերջնաժամկետ. Դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի հուլիսի 7-ը: Տեղերը սահմանափակ են:
 
Ովքե՞ր կարող են դիմել. Բնապահպանության և կայունության գիտությունների բակալավրի ծրագրով,հետաքրքրված Հայաստանի բոլոր դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանցիները։
 
Դիմելու համար լրացրեք հետևյալ ձևաթուղթը՝ https://forms.gle/FwR36wCuSsEMnriB9
 
Դասընթացն ավարտող ուսանողները կստանան մասնակցության հավաստագիր։
 
Մանրամասն տեղեկությունների համար գրեք ace@aua.am հասցեին կամ զանգահարեք +374 60 612520։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)