ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար - 2017թ.

Փետրվարի 24, 2017

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար* /15 կրթաթոշակային տեղ/: 
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/ դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն**
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
• ինքնակենսագրություն /անգլերեն/ (CV)
• 2 երաշխավորագիր /անգլերեն/,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, 
• անձնագրի պատճենը,
• բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
• 3x4 չափի 5 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական /ասպիրանտական/  կրթության համար  դիմորդները պետք է  ներկայացնեն նաև`
• ռեֆերատ /հայերեն/,
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 11.12.2014 թվականի 1152-Ա/Ք թվակիր հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: 
Մրցույթն անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://www.csc.edu.cn/laihua/universityen.aspx կայքէջը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 07.03.2017թ. ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ, ժամը 10:00-ից  17:00-ը, ընդմիջում 13:00-14:00: Բակալավրի և ասպիրանտուրայի քննություններն, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում  (Այգեստան 9/4) : Մրցույթները տեղի կունենան  ս/թ մարտի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչութուն  (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, III հարկ, 313 սենյակ, հեռ. 58-04-03, 055-43-23-68):
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը կարգավորվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. փետրվարի 5-ի N 117 որոշմամբ հաստատված կարգով:

* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից  /2-ը՝ պատճեններով/:
Դիմելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ առդիրում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…