ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստում` «Դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման առանձնահատկությունները  և նրա դերը  դպրոցի զարգացման ծրագրում»  թեմայով

Մարտի 07, 2017

2017 թվականի մարտի 15-17-ը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» իրականացնում է եռօրյա վերապատրաստում` «Դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման առանձնահատկությունները  և նրա դերը  դպրոցի զարգացման ծրագրում»  թեմայով:

Վերապատրաստումը նախատեսված Է ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների, ուսուցիչների և հաստատության  այն աշխատակիցների համար, ովքեր ընդգրկված են ներքին գնահատման հաշվետվության, զարգացման ծրագրի կազմման, ինչպես նաև ուսումնական գործընթացում  ՏՀՏ-երի ներդրման ու կիրառման գործընթացներում: վերապատրաստումանը կարող են մասնակցել նաև հանրակրթության ոլորտի այլ մասնագետներ:

Վերապատրաստումների նպատակն է մասնակիցներին մանրամասն ներկայացնել հաստատության գործունեության ներքին գնահատումն իրականացնելու մեթոդաբանությունը և գործիքակազմը: Վերապատրաստումները կնպաստեն ուսումնական հաստատությունների գործունեության ներքին գնահատման որակյալ հաշվետվություն կազմելուն, զարգացման ծրագիր մշակելուն, ինչպես նաև կբարձրացնեն աշխատակազմի կարողություններն ու տեղեկացվածությունը:  Վերապատրաստման ծրագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները.

  • հաստատության գործունեության ներքին գնահատման հաշվետվության  պատրաստման հիմնական մոտեցումները
  • գնահատման չափանիշները, ցուցանիշները,
  • գնահատման  չափանիշների և ցուցանիշների մեթոդները
  • հարցաթերթերի կացմումը
  • դպրոցի ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը և այլն:

Վերապատրաստումների պայմանները և այլ մանրամասներ՝ կից հայտարարության մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 57-56-43, (բջջ.) 091308396, 093520305 հեռախոսահամարներով կամ գրել textrevfund@gmail.com էլեկտրոնային հասցեով,  ամեն աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 17:00-ը:  

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում է մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…