ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին

Փետրվարի 21, 2025
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային:

Նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Արթուր Մարտիրոսյանը նաև շնորհավորել է Դոմինիկյան Հանրապետության անկախության տոնը։

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի…

«Յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի Մատենադարան»․ Ժաննա Անդրեասյան

Փետրվարի 21, 2025
Մշակութային լուրեր Պաշտոնական

Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական…

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վերջին խաղում հաղթել է Ալբանիային

Փետրվարի 21, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու հետ և 91:70 հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 34 միավոր, կատարել 5 ռեբաունդ և 8 փոխանցում:

Հայաստանի հավաքականը Ալբանիայի դեմ խաղին մասնակցել է Բոգդան…

Մայրենի լեզվի միջազգային օր․ դպրոցականները ներկայացրել են ազգային փոքրամասնությունների մշակույթին վերաբերող նախագծեր

Փետրվարի 21, 2025
Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,…

Գիրք նվիրելու օր և «Անմահ Լոռեցին» խորագրով հագեցած ցերեկույթ

Փետրվարի 21, 2025
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում Լճաշենի Ա․ Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ սովորողները տոնական ավանդույթով տնօրինությանը և ուսուցիչներին գրքեր նվիրեցին։

Թումանյանական մթնոլորտ էր տիրում դպրոցում, հնչեցին երգեր Հ․Թումանյանի խոսքերով, հատվածներ «Անուշ» օպերայից։

Օրն ավարտվեց Ամենայն Հայոց բանաստեղծ Հ․ Թումանյանին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթով՝ «Անմահ Լոռեցին» խորագրով ։

«Կրթահամալիրները կարող են վերածվել համայնքային զարգացման կենտրոնների»․ Արաքսիա Սվաջյան

Փետրվարի 20, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի (SALAR) «ԴեաԼոԳ» ծրագրի ամենամյա համայնքային ֆորումին, որն այս տարի նվիրված է կրթության ապակենտրոնացմանն ու կրում է «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» խորագիրը։

Ողջունելով ներկաներին` Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ՀՀ…

Կառավարությունը հաստատել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Փետրվարի 20, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ««Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի…

Բյուջեի վերաբաշխմամբ կապահովվեն կրթական և մարզական մի շարք հաստատությունների ավարտական աշխատանքները

Փետրվարի 20, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, կատարելու մասին որոշման նախագծին:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով նախագծի բովանդակությունը և նպատակը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2025 թ.…

Քննարկվել են կրթության ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր

Փետրվարի 20, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Ռայան Նոքսի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի ղեկավար Շեյն Քուինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԴեաԼոԳ» ծրագրի ընթացքը…

Գիրք նվիրելու օրը դարձել է հանրային վարքականոն. Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին

Փետրվարի 20, 2025
Մշակութային լուրեր

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին…